Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ավստրալիան պահանջում է վերանայել 1980 եւ 1948թթ. Օլիմպիական խաղերի թեթեւ ատլետիկայի արդյունքները

Ավստրալիան պահանջում է վերանայել 1980 եւ 1948թթ. Օլիմպիական խաղերի թեթեւ 
ատլետիկայի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի թեթեւ ատլետիկայի ֆեդերացիան հավաստիացնում է, որ ունի փաստեր, համաձայն որոնց, 1980թ. Մոսկվայում կայացած Ամառային օլիմպիական խաղերի ժամանակ եռացատկ մարզաձեւում ոսկե մեդալը պետք է նվաճեր ոչ թե ԽՍՀՄ-ը ներկայացնող Յաակ Ուուդմայեն, այլ Ավստրալիան ներկայացնող  Յան Քեմբելը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին», Քեմբելը գրանցել է 17,39 եւ 17,89 մետր արդյունք, ինչն այն ժամանակ համարվել է համաշխարհային ռեկորդ, սակայն նրա արդյունքերը չէին ընդունվել ցատկերի ժամանակ ունեցած խախտումների համար: Արդյունքում՝ Ոուուդմայեն 17,35 մետր արդյունքով զբաղեցրել էր առաջին հորիզոնականը, իսկ ավստրալացի մարզիկը` 16,72 մետր արդյունքով` 5-րդն էր:

Ավստրալիայի թեթեւ ատլետիկայի ֆեդերացիայի նախագահը հայտարարել է, որ համաձայն հաշվետվության, որ շուտով կներկայացվի Թեթեւ ատլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիա (IAAF), կապացուցի, որ Քեմբելը որեւէ խախտում չի կատարել, իսկ նրա արդյունքը 17, 51 մետրն է:

Ավստրալիայի թեթեւ ատլետիկայի ֆեդերացիան նաեւ պահանջում է, որ վերանայեն 1948թ. Լոնդոնում կայացած ամառային օլիմպական խաղերի 200 մետր վազքի արդյունքները: Նրանք ունեն տվյալներ, որ իրենց մարզուհին` Շիրլի Սթրիքլենդը, առաջ է անցել ԱՄՆ-ն  ներկայացնող Օդրի Պետերսոնից եւ հենց նա պետք է ստանար բրոնզե մեդալը:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am