Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Հուսո առագաստ-2015» փառատոնը կբացահայտի երիտասարդ հեղինակ- կատարողներին

«Հուսո առագաստ-2015» փառատոնը կբացահայտի երիտասարդ հեղինակ-
կատարողներին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդ հեղինակ-կատարողներին ի հայտ բերելու և նրանց գործունեությանը նպաստելու նպատակ ունեցող «Հուսո առագաստ-2015» հեղինակային երգի համահայկական փառատոնը մեկնարկում է: Բարդերի ակումբի և Հայաստանի կոմպոզիտորների միության համատեղ կազմակերպած իրադարձությունը կանցկացվի երկու փուլով:

«Հուսո առագաստ-2015» փառատոնի տնօրեն, երգահան Վախթանգ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հուլիսի 25-ին տեղեկացրեց, որ փառատոնի առաջին փուլն անցկացվելու է Սևանում հուլիսի 31-ից օգոստոսի 2-ը:

«Բավական երկար ժամանակ է՝ փառատոնային հանդիպում չենք ունեցել: Հուսով ենք՝ կընդգրկենք մեր երիտասարդ ընկերներին: Փորձը ցույց է տալիս, որ ամեն փառատոնից 3-5 հոգի համալրում է մեր բանակը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Վախթանգ Հարությունյանը:

Երգահանը տեղեկացրեց, որ երկրորդ փուլը կանցկացվի օգոստոսի 26-28-ին՝ Դիլիջանի կոմպոզիտորների միության հանգստյան տանը:

«Դիլիջանում գալա-համերգ կանցկացվի, մրցանակների հանձնում: Փառատոնին մասնակցելու համար հենց այսօր մինչև հուլիսի 31-ը ցանկացողները կարող են հայտեր ուղարկել: Այն ներկայանալու հնարավորություն չունեցող երիտասարդներին հարթակ է տրամադրում: Լավագույն տասնյակի երգերը կձայնագրենք Կոմպոզիտորների միության ստուդիայում, իսկ Բարդերի ակումբն էլ հնրավարութուն կունենա ձայնասկավառակներով տարածել»,- հավելեց Վախթանգ Հարությունյանը:

«Հուսո առագաստ-2015» փառատոնի տնօրենը տեղեկացրեց, որ վերջին գալա-համերգի հասույթն ուղղվելու է Դիլիջանի երաժշտական դպրոցում կիթառի դասարանի ստեղծմանը:

«Սա նմանատիպ փառատոն կազմակերպելու երրորդ փորձն է, 90-ականներին և 2000-ականներին ենք կազմակերպել: Յոթ տարի փառատոն չենք անցկացրել»,- նշեց նա:  

Փառատոնի գեղարվեստական ղեկավար Էդվարդ Զորիկյանն էլ հավելեց, որ փառատոնը թեմատիկ և տարիքային սահմանափակում չի դնում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am