Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իրանը ԼՂ հակամարտության լուծումը տեսնում է միայն խաղաղ ճանապարհով

 Իրանը ԼՂ հակամարտության լուծումը տեսնում է միայն խաղաղ ճանապարհով

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ բանակցությունների միջոցով: Լրագրողների հետ հուլիսի 24-ին կայացած հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մուհամադ Ռեիսին: «Իրանի պաշտոնական դիրքորոշումը հակամարտությունների`մասնավորապես ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, հստակ է. բոլոր հարցերը պետք է լուծում ստանան խաղաղ բանակցությունների միջոցով` միջազգային ընդունված նորմերի հիման վրա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նկատեց նա`հավելելով, որ Իրանը նույնպես պատասխանատվության զգացում ունի տարածաշրջանային անվտանգության և խաղաղության պահպանման հարցում:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ներկա փուլը սկսվել է 1988թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները կազմակերպեցին հայ բնակչության կոտորածներ ու էթնիկ զտումներ Ադրբեջանի ողջ տարածքում, մասնավորապես` Սումգայիթում, Բաքվում եւ Կիրովաբադում: 1994թ. մայիսին Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը կնքեցին զինադադար, որը` չնայած խախտումներին, ուժի մեջ է ցայսօր: Հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբՀայաստանը կարեւորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը` որպես բանակցային գործընթացի գործուն ձեւաչափ, որը կարգավորման ուղիներ գտնելու բավականաչափ ներուժ ունի: Հայաստանը համոզված է, որ կարգավորման գործընթացի արդյունավետության բարձրացումն անհնար է առանց բանակցություններին հակամարտության կողմ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի լիիրավ մասնակցության


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am