Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Քսան տարվա ընթացքում հայ-գերմանական միջպետական հարաբերությունները վերընթաց զարգացում են ապրել

Քսան տարվա ընթացքում հայ-գերմանական միջպետական հարաբերությունները վերընթաց 
զարգացում են ապրել

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին հուլիսի 21-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահը շնորհավորել է դեսպան Քիսլերին և հաջողություն մաղթել նրան՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում, ընդգծելով, որ դրա համար առկա է ամուր հիմք, և ստեղծված են լավ նախադրյալներ:

Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ հետադարձ հայացք գցելով ավելի քան 20 տարվա պատմություն ունեցող հայ-գերմանական միջպետական հարաբերությունների ընթացքին, կարելի է փաստել, որ այդ հարաբերությունները վերընթաց զարգացում են ապրել:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանը և Գերմանիան ունեն կայուն քաղաքական երկխոսություն, աշխուժորեն զարգանում են միջխորհրդարանական կապերը, կա առևտրատնտեսական հարաբերությունները խորացնելու զգալի ներուժ, որի ուղղությամբ անհրաժեշտ է երկկողմ ջանքեր ներդնել՝ նկատի առնելով նաև, որ ԵՄ երկրներից Գերմանիան ապրանքաշրջանառության ծավալներով ՀՀ առաջնային առևտրային գործընկերներից է:

Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարութան կողմից Հայաստանի զարգացմանն ուղղված շարունակական աջակցության համար: Հանդիպմանը քաղաքական և տնտեսական հարաբերություններից բացի, երկուստեք կարևորվել է նաև մշակութային, գիտակրթական, ռազմական և մի շարք այլ ոլորտերում փոխգործակցությունը:

Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել նաև ս.թ. ապրիլի 23-ին ԳԴՀ Նախագահ Յոախիմ Գաուկի հայտարարությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, ևս մեկ անգամ ընդգծելով, որ դա ուժեղ պետության ուժեղ ղեկավարի համոզված ելույթ էր:

Նորանշանակ դեսպան Մաթիաս Քիսլերը վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում կանի ամեն հնարավորը՝ շարունակելու երկու երկրների միջև զարգացնել առկա համագործակցությունը և նպաստելու փոխգործակցության նոր ոլորտների ներգրավմանը երկկողմ հարաբերություններում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների և մարտահրավերների վերաբերյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am