Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարությունների միջև անցկացվել են խորհրդակցություններ

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարությունների միջև անցկացվել են խորհրդակցություններ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հուլիսի 14-ին տեղի են ունեցել խորհրդակցություններ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև, որոնք նվիրված են եղել միջազգային կազմակերպություններում երկու երկրների համագործակցությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳ նախարարության լրատվական բաժնից, հայկական կողմից խորհրդակցությունները ղեկավարել է ՀՀ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը, ռուսական կողմից՝ ՌԴ ԱԳՆ Հումանիտար համագործակցության և մարդու իրավունքների դեպարտամենտի պետ, դեսպան Անատոլի Վիկտորովը:

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր, ինչպիսիք են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում և Գլխավոր ասամբլեայում ՀՀ և ՌԴ կողմից ներկայացվող բանաձևերի շուրջ համագործակցությունը, դրանց աջակցությունն ու համահեղինակությունը, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարի գրասենյակի բարեփոխումների հետ կապված զարգացումները, ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի, մասնավորապես Գործադիր կոմիտեի հետ արդյունավետ համագործակցության հարցերը, տարբեր մարմիններում երկրների կողմից ներկայացվող փորձագետների թեկնածությունների աջակցությունը, ինչպես նաև ՀԱՊԿ ձևաչափում համատեղ դիրքորոշումներով հանդես գալու հետ կապված խնդիրները:

Խորհրդակցությունների ավարտին ռուսական պատվիրակությանն ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am