Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արման Երիցյանը վավերագրական ֆիլմերում կարևորում է համբերատարությունը

Արման Երիցյանը վավերագրական ֆիլմերում կարևորում է համբերատարությունը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Քանի դեռ կյանքը չի ավարտվել, այն շարունակվում է. հենց այս ուղերձն ունի ռեժիսոր Արման Երիցյանի նոր ՝ «Մեկ, երկու, երեք... » ֆիլմը: Երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային 12-րդ կինոփառատոնի «Միջազգային վավերագրական» մրցույթում ընդգրկված կինոնկարը ստեղծելու համար ռեժիսորից չորս տարի է պահանջվել:

«Առաջին հայացքից թվում է, թե ծերերը պահանջկոտ են, դժվար է իրենց հետ, բայց իրենք միայն ուշադրության կարիք ունենք: Ուրիշ ոչնչի: Մի վայրկյան անգամ չհապաղելով՝ պետք է նրանց ուշադրությամբ շրջապատել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խոսելով  ֆիլմի մասին՝ նշեց Արման Երիցյանը:

Ֆիլմի հերոսի՝ Միխայիլի զարմանալի, սրտառուչ և երբեմն էլ զվարճալի պատմությամբ ֆիլմը ցույց է տալիս ընտրյալների ճանապարհը: Ամեն մի կերպարի անձնական պատումը ներկայացվելով՝ դրանք հմտորեն միահյուսվում են գլխավոր հերոսի շուրջը: Չնայած ամեն պատմություն խիստ անձնական է, և ընտրյալների պայքարը բնորոշվում է հայաստանաբնակ լինելու հանգամանքով, ֆիլմում հնչող առավել մեծ հարցադրումներն ընդհանրական են: Ամեն երկրում, քաղաքում և համայնքում մարդիկ ծերանում են և զգում խնամքի, ուշադրության կարիք: Միխայիլը և ընկերներն առաջին քայլեր են անում և կյանքի մայրամուտին վերջապես սկսում լիարժեք կյանքով ապրել:

«Մեծահասակների հետ համբերատար պետք է լինել, վավերագրական ֆիլմերում ռեժիսորի կարևորագույն խնդիրը համբերատար լինելն է: Եթե համբերատար չեղար, ոչնչի չես հասնի: Շնորհակալ եմ նկարահանող ամբողջ անձնակազմին»,-նշեց ռեժիսորը:

Արման Երիցյանը հեղինակ է մի շարք մրցանակակիր ֆիլմերի («Բաց երկնքի տակ», «Ողջույն, Ֆելլինի»): Նկարահանել է նաև սոցիալական հոլովակներ: Վավերագրական ռեժիսուրայի և հեռուստալրագրության դասեր է տվել տարբեր աշխատաժողովներում և վարպետության դասընթացներում:  Ժյուրիի անդամ է եղել «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]