Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանը կարևոր դեր է խաղում միջմշակութային երկխոսության ոլորտում. Ալֆրեդո Պերես դ’Արմինիա

Հայաստանը կարևոր դեր է խաղում միջմշակութային երկխոսության ոլորտում. Ալֆրեդո Պերես  
դ’Արմինիա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը կարևոր դեր է խաղում մշակութային, հատկապես միջմշակութային երկխոսության ոլորտում: Այս մասին հուլիսի 11-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակին նվիրված «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը «Ետ-2015» զարգացման օրակարգում» խորագրով միջազգային գիտաժողովի բացմանը լրագրողներին ասաց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակութային հարցերով օգնական Ալֆրեդո Պերես  դ’Արմինիան: «Հայաստանը, մասնակցություն ունենալով միջմշակութային երկխոսության ոլորտում, ձեռք է բերել իր սեփական ձեռագիրն այդ գործում, որտեղ մեծ են հայաստանյան գործընկերների ջանքերը և աշխարհասփյուռ հայ համայնքի դերն այդ գործում», - ասաց Ալֆրեդո Պերես  դ’Արմինիան:

Լրագրողների հարցին թե ինչպես կգնահատի հայկական մշակութային կոթողների ոչնչացումը Մերձավոր Արևելքում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակութային հարցերով օգնականը հրաժարվեց պատասխան տալ` պատճառաբանելով, որ «դա երկրների միջև բազմակողմանի հարց է»: Սակայն ասաց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մի շարք կոնվենցիաներ միտված են պաշտպանելու ազգերի մշակութային ժառանգության հուշարձանները, որոնցում մեծ դեր պետք է ունենան երկրների կառավարությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am