Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նյու Յորքի «Շուշի» պարախմբի անդամները հյուրընկալվեցին սփյուռքի նախարարությունում

Նյու Յորքի «Շուշի» պարախմբի անդամները հյուրընկալվեցին սփյուռքի 
նախարարությունում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի Սուրբ Վարդան Մայր տաճարի «Շուշի» պարախմբի անդամներին հուլիսի 7-ին ընդունել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ սփյուռքի նախարարը կարևորել է պարախմբի ազգանվեր գործունեությունը:

«Շնորհակալ եմ պարախմբի բոլոր անդամներին հայկական պարարվեստը, ազգային մշակույթը պահպանելու, զարգացնելու,աշխարհին ներկայացնելու համար: Հայապահպանությունը մեր ազգի գլխավոր խնդիրն է: Այսօր աշխարհում 7 միլիոն մարդ խնդիր ունի հայ մնալու: Պետք է պայքարենք մեր արմատի, ինքնության, տեսակի, մշակույթի պահպանման համար: Աշխարհում 30 հազարից ավելի հայկական կազմակերպություն կա, որոնց գլխավոր խնդիրը հայապահպանությունն է: «Շուշի» պարախումբը հիանալի է լուծում հայ երիտասարդին հայ պահելու կարևորագույն խնդիրը: Հայ մնալու ամենակարևոր բանալիներից մեկը ազգային պարն է: Հատկապես Սփյուռքում պարը հայապահպանության հզոր զենքերից է, որ կարողանում է ոչ միայն լավագույնս պահպանել ազգային որակները, այլև օտար մշակութային միջավայրում ճանաչելի ու սիրելի դարձնել հայկական արվեստը և նրա պատմությունը», - նշել է Հրանուշ Հակոբյանը:

Բարձր գնահատելով պարախմբի գեղարվեստական ղեկավար Սեդա Պասկալյան-Քանդարջյանի՝ արվեստի ու մշակույթի բնագավառում ազգանվեր գործունեությունը, նրա անմնացորդ նվիրումը հայկական պարարվեստի պահպանման ու տարածման գործին՝ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նրան պարգևատրել է նախարարության «Կոմիտաս» մեդալով:

«Շուշի» պարախմբի գործադիր կոմիտեի անդամ Թալին Կուպելյանը և մշտական աջակից Սոսի Սեդրակյանը հայապահպանության, Հայաստան-Սփյուռք մշակութային կապերի ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պարգևատրվել են շնորհակալագրերով:

1992թ. հեռավոր Նյու Յորքում բնակվող մի խումբ երիտասարդներ, համախմբվելով Սուրբ Վարդան եկեղեցու հովանու ներքո, հիմնեցին պարախումբ, որին 1995թ. Արցախի Հանրապետության անկախության երրորդ տարվա կապակցությամբ «Շուշի» անվանեցին: Պարախումբը մեծ ճանաչում ունի և բազմաթիվ հյուրախաղեր է ունեցել տարբեր երկրներում՝ հատկապես Մերձավոր Արևելքում և Հարավային Ամերիկայում: 2013թ. «Շուշի» պարախումբն ընտրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պաշտոնապես ճանաչված Միջազգային պարային խորհրդի անդամ:

Հուլիսի 5-ին Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Նյու Յորքի Սուրբ Վարդան Մայր տաճարի «Շուշի» պարախմբի մենահամերգը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ելույթով հանդես եկան 65 պարող-պարուհիներ Նյու Յորքից ու Կալիֆորնիայից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am