Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ-ն և Ճապոնիան կընդլայնեն համագործակցությունը արդարադատության ոլորտում

ՀՀ-ն և Ճապոնիան կընդլայնեն համագործակցությունը արդարադատության ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ  արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հուլիսի 7-ին  ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիին: Նախարարը  շնորհավորել է դեսպանին Հայաստանում նշանակվելու կապակցությամբ` հույս հայտնելով, որ  ՀՀ-ում նստավայր ունենալն առավել կնպաստի  Ճապոնիայի կառավարության  և ՀՀ-ի  համատեղ իրականացվելիք ծրագրերի  դյուրացմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հյուրի խնդրանքով նախարարը  պարզաբանել է ՀՀ-ում սահամանդրական բարեփոխումներին  առնչվող  մի շարք հարցեր՝  մասնավորեցնելով մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության երաշխիքներին, ինչպես նաև պետական կառավարման ձևին  վերաբերող հիմնական մոտեցումները:

Ներկայացնելով ՀՀ արդարադատության նախարարության ծրագրային առաջնահերթությունները՝ նախարարն  անդրադարձել է նաև իրականացվելիք դատաիրավական բարեփոխումներին:

Կողմերը քննարկել են  էլեկտրոնային եղանակով մատուցվող  հանրային ծառայություններին, պետական կառավարմանը հասարակության մասնակցությանը,  անձնական տվյալների պաշտպանության համակարգի ձևավորմանն  առնչվող հարցեր:  

Զրույց է ծավալվել հաշտարարության ինստիտուտի և վեճերի լուծման այլընտրանքային այլ եղանակների ներդրման և արդյունավետ կիրառմանը վերաբերող մոտեցումների շուրջ:

 Հանդիպման ավարտին դեսպան Տագուչին հավաստել է  Ճապոնիայի կառավարության համագործակցության  պատրաստակամությունը՝ հույս հայտնելով, որ արդյունքները կնշմարվեն առաջիկայում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am