Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Գանդի» հիմնադրամը հետաքրքրված է հայակական բուհերի հետ համագործակցությամբ

«Գանդի» հիմնադրամը հետաքրքրված է հայակական  բուհերի հետ համագործակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն հուլիսի 7-ին ընդունել է Հնդկաստանի «Գանդի» հիմնադրամի խորհրդի ներկայացուցիչ Աշոկ Սաջանհարին ու Գանդիի անվան միջազգային ինստիտուտի տնօրեն Ջիլ Կարլ Հարիսին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում հայ-հնդկական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր, այս համատեքստում, մասնավորապես, կարևորվել է խաղաղ մեթոդներով պայքարի, բախումների և կոնֆլիկտների կանխարգելման ոլորտի կրթության տարածումը:

Հյուրերը նշել են, որ մտադիր են առաջիկայում Հայաստանում ևս հիմնադրել աշխարհի շուրջ 40 երկրներում գրասենյակների ցանց ունեցող «Գանդի» հիմնադրամի մասնաճյուղը և հետաքրքրված են բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցությամբ: Շեշտելով, որ առաջարկն ընդունելի է՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ Հայաստանի կրթական համակարգը բաց է միջազգային համագործակցության համար, իսկ Գանդիի ինստիտուտի և հիմնադրամի հետ կապերի հաստատումը կարող է լավագույնս խթանել կոնֆլիկտաբանություն մասնագիտության որակական առաջընթացը:

Արմեն Աշոտյանը նաև նշել է, որ Մահաթմա Գանդիի գաղափարախոսությունը լավագույն միջոցներից է՝ ծանոթանալու հնդկական պատմական և մշակութային ժառանգությանը: Նախարարը ընդգծել է, որ հայ-հնդկական կրթական համագործակցության փորձն առկա է՝ մասնավորապես ընդգծելով, որ Հայաստանի բուհերում սովորող օտարերկրյա ուսանողների մեջ մեծ տոկոս են կազմում հնդիկները: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև երկկողմ համագործակցության իրավական հիմքերի ստեղծման հնարավորությունները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am