Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կառավարությունը միջնաժամկետ ծախսային ծրագրով կանխատեսում է տնտեսության հետևողական աճ

Կառավարությունը միջնաժամկետ ծախսային ծրագրով կանխատեսում է տնտեսության 
հետևողական աճ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարության հաստատմանն է ներկայացվել ՀՀ 2016-2018 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ այն ընդգրկված է կառավարության հուլիսի 8-ի նիստի օրակարգում:  

Ծրագրով՝ 2015 թվականի համար կանխատեսվում է 1 տոկոս տնտե­սական աճ, իսկ 2016-2018 թվականների իրական ՀՆԱ-ի տարեկան աճը, համապատասխանաբար, 2.0, 3.5 և 4%-ի չափով: Ակնկալվում է, որ ծառայու­թյունների և գյուղատնտե­սության ճյու­ղերի նպաստումը ՀՆԱ-ի միջին 3.2% աճին կկազմի համապատասխանաբար 1.2 և 0.9 տոկո­սա­յին կետ: «Միջնաժամկետ կանխա­տե­սումների համար հիմք են հանդիսացել տնտեսության զարգացման արձանագրված միտումներն ու առանձահատկությունները, միջազ­գային կազմակերպությունների կողմից ներկայացված՝ համաշխարհային տնտեսության վերա­բեր­յալ սպա­սումներն ու վերլուծու­թյուն­ները, ինչպես նաև ճյուղային նախարարությունների կողմից ներկայացված միջ­նա­ժամկետ պետական քաղաքականության ուղղությունները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է ծրագրի հիմնավորման մեջ:

Ծրագրով կանխատեսվում է նաև, որ 2015թ.-ին արդ­յու­նաբերության իրական աճը կլինի շուրջ 0.6%, իսկ 2016-2018թթ. միջինում 2.7%: Այս կանխա­տե­սումներն, ըստ Կառավարության, հաշվի են առնում տարածաշրջանային զարգացումներով պայմանավորված ներքին պա­հանջարկի և արտահանման համեստ աճի վերաբերյալ կանխատեսումները: Արդյու­նաբե­րության միջնաժամկետ կանխատեսման համար հիմք է հանդիսացել գործընկեր երկրների պա­հանջարկի աճի վերաբերյալ միջազգային կազմակերպությունների գնահատականները, ինչ­պես նաև ներքին պահանջարկի վերաբերյալ գնահատականները, որոնք, արտաքին շոկերի ազդեցությամբ պայմանավորված, համեմատաբար զգուշավոր են կանխատեսվել:

2015 թվականի տարե­վերջին ակնկալվում է գյուղատնտեսության իրական աճ շուրջ 4.5%-ի շրջանակներում: Ակնկալվում է, որ 2016-2018թթ. ճյուղի միջին աճը կկայունանա 4.5%-ի շրջակայքում:

Ծրագրով կանխատեսվում է նաև, որ շինարարության ճյուղի ավելացված արժեքը 2015-ին կնվազի 0.6%-ով, իսկ միջ­նաժամկետում՝ միջինում կաճի 3.8%-ով: «Շինարարության աճի տեմպերը ՀՆԱ-ի աճից առա­ջան­ցիկ չեն լինի, սակայն կուղեկցվեն ճյուղի կառուցվածքում արտադրական շինա­րարության աճի միտումներով:

Հաշվի առնելով ծառայությունների ճյուղում ընթացիկ զարգացումները՝ ակնկալվում է, որ ճյուղում կպահպանվի նախորդ տարվա մակարդակը, իսկ 2016-2018 թվականներին, տնտեսության կայուն զարգացմանը համամաս­նորեն, ճյուղի աճը կկազմի միջի­նում 2.2%: Այդ ճյուղում 2015-ին իրական ա­ճը կազմել է 5.4%: 2015-ին խթանող հարկաբյուջետային քաղաքականության պայ­մաններում կանխատեսվում է կապիտալ ներդրումների 1.9% իրական աճ: Կապիտալ ներ­դրումների աճը պայմանավորված կլինի պետական ներդրումների 12.3% իրական աճով: 2015թ. սպասվում է մասնավոր ներդրումների նվազում, որի պայմաններում պետական ներդրում­նե­րի աճը նպատակ ունի խթանել տնտեսական աճը և կայուն հիմքեր ստեղծել միջնաժամկետ և եր­կա­րա­ժամկետ աճի համար: Միջնաժամկետում ներդրումները կդրսևորեն աճի միտում` միջի­նում շուրջ 2%-ի չափով: Միջնաժամկետում ներդրումների աճը հիմնականում կպայմանա­վոր­վի մաս­նավոր և պետական հատվածի կողմից արտադրողական բնույթի ներդրումներով»,- նշված է կանծխատեսման մեջ:

Միաժամանակ, ակնկախլվում է, որ արտահանման աճի և ներմուծման նվազման, իսկ միջնաժամկետի վեր­ջում՝ ներմուծման համեստ աճի պայմաններում զուտ արտահանումը ինչպես 2015թ., այն­պես էլ միջնաժամկետ հորիզոնում աստիճանաբար կբարելավվի: 2015-ին կան­խա­տես­վում է արտահանման 6.5% իրական աճ, իսկ տնօրինվող եկամտի նվազման պայման­նե­րում կանխատես­վում է ներմուծ­ման 4.5% իրական նվազում: 2016-2018 թվականներին, պայմա­նա­վորված Եվրասիա­կան տնտեսական միությանն անդամակցությամբ, համաշ­խարհային տնտե­սու­թյան զարգացումնե­րով, որը կարտահայտվի մեր տնտեսության արտադրանքի նկատմամբ ար­տաքին պահանջարկի մեծացմամբ, կանխատեսվում է արտահանման ծավալների միջին իրա­կան աճ 2.1%-ի և ներմուծման ծավալների միջին իրական աճ` 0.1%-ի չափով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am