Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Համագործակցությունը հայ-վրացական գյուղատնտեսական կապերի սերտացման նախադրյալներ է ստեղծում

Համագործակցությունը հայ-վրացական գյուղատնտեսական կապերի սերտացման 
նախադրյալներ է ստեղծում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն հուլիսի 7-ին ընդունել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար Օթար Դանելիային:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ վարչապետը ողջունել է Վրաստանի գյուղատնտեսության նախարարի այցը մեր երկիր՝ նշելով, որ այն կնպաստի գյուղատնտեսության ոլորտում հայ-վրացական արդյունավետ համագործակցության հետագա ընդլայնմանը: Բարձր գնահատելով երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների և միջպետական երկխոսության մակարդակը՝ Հովիկ Աբրահամյանը կարևորել է փոխայցելությունները և գործնական սերտ շփումները:

Օթար Դանելիան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ՀՀ վարչապետին փոխանցել Վրաստանի վարչապետի ջերմ ողջույնները: Նա նշել է, որ տպավորված է մեր երկրում գյուղատնտեսության զարգացման մակարդակով և ներկայացրել այցի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Զրուցակիցները փաստել են, որ առկա արդյունավետ համագործակցությունը լուրջ նախադրյալներ է ստեղծում հայ-վրացական գյուղատնտեսական կապերի սերտացման համար և քննարկել փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր: Կողմերն ընդգծել են, որ գյուղատնտեսության ոլորտի զարգացումը տնտեսության կայուն զարգացման առաջնահերթություններից է, և երկուստեք վերահաստատել ձեռք բերված պայմանավորվածությունների և համատեղ նոր ծրագրերի իրականացմանն աջակցելու պատրաստակամությունը: Հովիկ Աբրահամյանը և Օթար Դանելիան նաև համոզմունք են հայտնել, որ Հայաստանի և Վրաստանի անդամակցությունը տարբեր տնտեսական միավորումներին նոր հնարավորություններ կստեղծի երկու երկրների գործարար շրջանակների համար:

ՀՀ վարչապետը կարևորել է Վրաստանի կառավարության կողմից ամռան ամիսներին Վերին Լարս սահմանային անցակետի գործունեությունը 3 ժամով երկարաձգելու փաստը, ինչը կնպաստի գյուղատնտեսական ապրանքների փոխադրման և տարանցման գործընթացների անխափան կազմակերպմանը:

Հանդիպման ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր ջերմ ողջույններն է փոխանցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am