Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Վիրահայերն ուխտագնացություն են կատարել դեպի Արեւմտյան Հայաստան

Վիրահայերն ուխտագնացություն են կատարել դեպի Արեւմտյան Հայաստան

ԹԲԻԼԻՍԻ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների շրջանակում Վիրահայոց թեմի նախաձեռնությամբ վիրահայերը երկօրյա ուխտագնացություն են կատարել դեպի Արևմտյան Հայաստանի պատմական վայրեր: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին Վիրահայոց թեմի մամուլի ծառայությունից, ուխտագնացության նպատակն էր ոտք դնել այն հողին, որտեղից սրով ու հրով վտարվել են մեր նախնիները, խոնարհվել Ցեղասպանության նահատակների հիշատակի առջև ու իրականացնել փրկված նախնիների անկատար փափագը՝ քայլել 100 տարի առաջ կորցրած հայրենի երկրում:

Ուխտագնացության ընթացքում վիրահայերն այցելել են Կարսի բերդ, Անի: Տեր Նարեկ քահանա Ղուշչյանի գլխավորությամբ հայ հավատացյալները աղոթք արեցին Կարսի 10-րդ դարի Սուրբ Առաքելոց Եկեղեցում, իսկ Անիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կատարված հոգևոր աղոթքից հետո ուխտավորները ստացան նաև սուրբ հաղորդություն:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Վիրահայոց թեմում շարունակելու է կազմակերպել նմանատաիպ ուխտագնացություններ դեպի Արևմտյան Հայաստան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am