Եգիպտական բանակը Սինայի շրջանում 60-ից ավելի ահաբեկիչների է ոչնչացրել
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտական բանակը Սինա թերակղզում, մասնավորապես, Շեյխ Զուիդ և Ռաֆահ քաղաքների միջև գտնվող գյուղերում, ցամաքային ու օդային ռմբակոծություններով 63 ահաբեկիչների է ոչնչացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, եգիպտական բանակը հարձակում է գործել ահաբեկիչների չորս դիրքերի վրա` օգտագործելով ցամաքային ուժեր և ռազմական օդանավեր:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ եգիպտական բանակը Սինայում ավելի քան 100 ահաբեկիչների է ոչնչացրել: Եգիպտական իշխանությունները հայտարարել են, որ ռազմական գործողությունները կշարունակվեն մինչև շրջանն ամբողջովին ազատագրվի զինյալներից:
Եգիպտոսում իրավիճակն ավելի սրվել է մի քանի օր առաջ՝ դատախազ Հիշամ Բարկարատի սպանությունից հետո:
Սինայի շրջանում գործող ծայրահեղական իսլամիստական խմբավորումները պարբերաբար հարձակումներ են իրականացնում եգիպտական ուժային կառույցների վրա` մեծ վնասներ հասնցելով նրանց: 2014թ. Հոկտեմբներից այնտեղ արտակարգ դրություն և պարետային ժամ է հայտարարվել:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում