Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ադրբեջանում զինվորականները գյուղացիների հողը վաճառում են ուրիշներին

Ադրբեջանում զինվորականները գյուղացիների հողը վաճառում են ուրիշներին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Գեդաբեկի շրջանի Շընըխ գյուղի բնակիչներն իրենց խնդիրների հետ կապված օգնություն են խնդրել շրջանից նախկին պատգամավոր, տնտեսագետ Նազիմ Մամեդովից: Նրանք բողոքել են, որ Հայաստանի հետ սահմանի գոտում ծառայող զինվորականները, պատրվակ բերելով, թե Շընըխի սահմանային գոտին ականապատված է, սահմանափակում են տեղացի բնակչության ցանքի եւ հունձքի հնարավորությունները: Նրանք նշել են, որ զինվորականների նման գործողություների նպատակը գյուղական համայնքին պատկանող հողատարածքները այլ շրջաններից եկած ոչխարի հոտերի տերերին փողով տալն է:

Գյուղացիները, միաժամանակ, նախկին պատգամավորին բողոքել են, որ չնայած իրենց ապրուստի միակ միջոցը հողագործությունն ու անասպահությունն է, սակայն, զինծառայողների նման գործողությունների պատճառով չեն կարողանում օգտվել իրենց հողերից, եւ չունենալով խոտհնձի հնարավորություն, ստիպված` այլ շրջաններից կապոցը 3 մանաթով խոտ են գնում իրենց անասունների համար, արդյունքում, վաստակելու փոխարեն, ընկնում են ծախսերի տակ, ինչով կորցնում են ե՛ւ ապրուստի միջոցը, եւ զբաղվածությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, moderator.az-ի հետ զրույցում Նազիմ Մամեդովը հայտնել է, որ գյուղացիներին խոստացել է բարձրացված խնդիրը հասցնել պատկան կառույցներին եւ պահանջել պատժել մեղավորներին:

Նա դժգոհել է, որ զինվորականներն իրենց ապօրինի գործողություններով ստվերում են 2015 թվականը «գյուղատնտեսության տարի» հայտարարելու մասին երկրի ղեկավար Իլհամ Ալիեւի որոշումը:

«Այս մարդիկ այլ զբաղմունք չունեն: Հող չունենան, ցանքով, հունձքով չզբաղվեն, չեն կարող ապրել եւ կթողնեն կհեռանան սահմանային գոտուց կամ երկրից», - ասել է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am