Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հունաստանի ֆինանսների նախարարը հրաժարական է տվել

Հունաստանի ֆինանսների նախարարը հրաժարական է տվել

ԱԹԵՆՔ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանում հուլիսի 5-ին կայացած հանրաքվեից հետո երկրի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը հրաժարական է տվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով BBC-ն, նախարարն իր բլոգում գրել է, որ հպարտությամբ է կրում վարկատուների ատելությունը: «Ես լիովին աջակցում եմ վարչապետ Ալեքսիս Ցիպրասին, ֆինանսների նոր նախարարին եւ մեր կառավարությանը»,- ասել է Վարուֆակիսը:

Մինչ հանրաքվեն Վարուֆակիսը հայտարարել էր, որ հրաժարական կտա, եթե հույները կողմ քվեարկեն ԵՄ-ի առաջարկություններին: Թեպետ հույները հետեւել են վարչապետ Ցիպրասի հորդորին եւ դեմ քվեարկել, այնուամենայնիվ, Վարուֆակիսը որոշել է լքել նախարարի պաշտոնը: Հունաստանի կառավարության անդամների մեջ Վարուֆակիսը միշտ ամենակոշտն է տրամադրված եղել եռյակի գործողություններին: Նա բազմիցս մեղադրել է վարկատուներին ահաբեկչության մեջ` նշելով, որ այդ կերպ նրանք ցանկանում են ստորացնել հույներին:

Հուլիսի 5-ին Հունաստանում կայացած հանրաքվեի ժամանակ երկրի քաղաքացիների 61,3 տոկոսը դեմ է քվեարկել դեֆոլտից խուսափելու համար եռյակի առաջարկություններին:

 

Լուսանկարը`AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am