Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երկու բուհեր ինստիտուցիոնալ հավատարմագրում են անցել

Երկու բուհեր ինստիտուցիոնալ հավատարմագրում են անցել

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանին շնորհվել է պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում երկու տարի ժամկետով, իսկ Երևանի գյուղատնտեսական համալսարանի հավատարմագրումը մերժվել է: Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին Որակի ապահովման ազգային կենտրոնից, նման որոշում կայացրել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հավատարմագրման հանձնաժողովը հուլիսի 3-ին տեղի ունեցած նիստում:

Այս բուհերը  Համաշխարհային բանկի «Կրթության որակ և համապատասխանություն» 2-րդ վարկային ծրագրով ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած վերջին երկու բարձրագույն ուսումնական հաստատություններն են եղել:

Ըստ հավատարմագրման կարգի` պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած բուհը 6 ամիսը մեկ պարբերականությամբ պետք է փորձագիտական  զեկույցում մատնանշված թերությունների վերացման  ծրագրի իրականացման վերաբերյալ   հաշվետվություն ներկայացնի ՈԱԱԿ: Իսկ հավատարմագրում չստացած բուհը, փորձագիտական զեկույցում մատնանշված խնդիրները վերացնելուց հետո, կարող է նորից դիմել`  ինստիտուցիոնալ հավատարմագրում անցնելու համար:

Ավելի վաղ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ՝ մեկ  բուհի շնորհվել էր 6 տարի ժամկետով, ութ բուհի` 4 տարով ինստիտուցիոնալ հավատարմագրում, մեկ  բուհի` 2 տարի ժամկետով պայմանական հավատարմագրում, իսկ մեկ բուհի հավատարմագրումն էլ մերժվել էր: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am