Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Հայտնի օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան Արցախում վարպետության դասեր է տալիս

Հայտնի օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան Արցախում վարպետության դասեր է տալիս

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում է  ռուսական հայտնի օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան, ով հուլիսի 1-6-ը վարպետության դասեր է տալիս դասական երգեցողության երիտասարդ  կատարողներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունից, ռուսաստանաբնակ բարերար Հայկ Մաղաքելյանի առաջարկով  երգչուհին երկրորդ անգամ է Արցախում:

Մեկ տարի առաջ համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերվել  Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության հետ` դասընթացներն անցկացնելու դասական երաժշտության  «Տնջրե-2015» միջազգային փառատոնի շրջանակներում:

Լյուբով Կազարնովսկայայից վարպետության դասեր  են առնելու Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան քոլեջի ուսանողները և հանրապետությունում գործող երգչախմբերը:  Առաջին լսումներից  Կազարնովսկայան գոհ է: Նրա խոսքով` շքեղ ձայներ կան Արցախում, որոնց հետ հետաքրքիր է և պետք է աշխատել: Վարպետության դասերի ավարտին կտրվի համերգ` դասընթացին ընդգրկված երգիչների մասնակցությամբ:

Երգչուհուն Արցախում ուղեկցում են ամուսինը` Ռոբերտ Ռոսցիկը, երիտասարդ երգիչներ Ալեքսանդր Չերնովը,  Ելենա Յուդինան և Յանա Սաֆոնովան: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am