Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայ պատգամավորները Բելառուսում վստահեցրել են՝ Բաղրամյան պողոտայում ակցիան քաղաքական չէ

Հայ պատգամավորները Բելառուսում վստահեցրել են՝ Բաղրամյան պողոտայում ակցիան 
քաղաքական չէ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ պատգամավորները Բելառուսում իրենց գործընկերներին և  մամուլի ներկայացուցիչներին մանրամասներ են փոխանցել Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի ակցիայի վերաբերյալ: Ազգային ժողովում կայացած ասուլիսի ընթացքում հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ այդ թեման հետաքրքրել է թե իրենց բելառուս գործընկերներին, թե մամուլի ներկայացուցիչներին: «Ես հարցազրույց եմ տվել Բելառուսի Հանրային հեռուստաընկերությանը, որի ընթացքում՝ ի թիվս այլ հարցերի, անդրադարձել եմ նաև Երևանում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի ակցիային և վստահեցրել եմ, որ դա բացառապես սոցիալական խնդիր է, քաղաքացիական հասարակության մտահոգությունն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

Նա ընդգծեց, որ հստակ փոխանցել է, որ խնդիրը քաղաքականացնելն անընդունելի է, իսկ Հայաստանում մայդան տեսնելու մասին ռեպորտաժները բացառապես իրականության հետ աղերս չունեն: «Ես ասել եմ, որ թանկացումը մտահոգում է բոլորիս, և այդ պատճառով հանրապետության ղեկավարը հանձնարարել է իրականացնել աուդիտ, որը 3-6 ամիս կտևի: Ասել եմ, որ այդ շարժումը չի ղեկավարում որևէ քաղաքական կուսակցություն, և որ սա բացառապես իրենց իրավունքների համար պայքարող քաղաքացիների պայքար է: Նրանց մոտ ամբողջությամբ ընկալվել է, բելառուս գործընկերներն էլ արձանագրել են, որ հայ պատգամավորների այցը Բելառուս լավ առիթ է, որ բելառուս ժողովուրդն այդ հարցի վերաբերյալ ամբողջական պատասխան ունենա»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Շարմազանովն ընդգծեց, որ իրենց այցի հենց առաջին օրը թե բելառուս պատգամավորերին, թե լրագրողնեին հետաքրքրել է այդ հարցը, որի վերաբերյալ հայ պատգամավորները տրամադրել են տեղեկություններ և փարատել են բոլոր մտահոգությունները:

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ին որոշում էկայացրել էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 6,93 դրամով: Հունիսի 19-ին Երևանի կենտրոնում` Ազատության հրապարակում, մեկնարկել է բողոքի ակցիա` հանրահավաք, այնուհետև` նստացույց: Ակցիայի մասնակիցները հունիսի 22-ին շարժվել են դեպի Բաղրամյան պողոտա` չենթարկվելով` հասարակական կարգը չխախտելու ոստիկանության հորդորներին: Ոստիկանությունը ջրցան մեքենաների կիրառմամբ հունիսի 23-ի առավոտյան ցրել է ակցիան: Արդյունքում 237 մարդ բերման են ենթարկվել, 25-ը դիմել են բժիշկների օգնությանը: Հունիսի 23-իերեկոյան կրկին հավաք է անցկացվել Ազատության հրապարակում՝ վերածվելով երթի կրկին դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ էլ մի քանի օր նստացույց է անցկացվել: Ակցիայի մասնակիցները պահանջում էին չեղյալ հայտարարել սակագնի բարձրացման որոշումը: ՀՀ Նախագահի` հունիսի 27-ի հայտարարությունից հետո, ըստ որի` մինչև միջազգային աուդիտի ավարտը կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման բեռը, նախաձեռնության անդամները որոշեցին դադարեցնել նստացույցը Բաղրամյան պոոտայում`տեղափոխվելով Ազատության հրապարակ: Բաղրամյան պողոտայում մնաց մի հատված միայն, որը թելադրվում է քաղաքական տարբեր ուժերի կողմից: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am