Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Բրեստում հայ զինվորների հիշատակին նվիրված խաչքարը դառնում է հայ-բելառուսական բարեկամության խորհրդանիշ. Շարմազանով

Բրեստում հայ զինվորների հիշատակին նվիրված խաչքարը դառնում է հայ-բելառուսական 
բարեկամության խորհրդանիշ. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայրենական մեծ պատերազմի տարիներին Բելառուսի ազատագրմանն իրենց կյանքը տված հայ զինվորների հիշատակին նվիրված խաչքարը, որն օրերս տեղադրվել է Բրեստում, առաջին հուշարձանն է, որ դրվում է այդտեղ այլ ազգի ներկայացուցիչների կողմից: Այս մասին ԱԺ-ում կայացած ասուլիսին հայտնեց հայ-բելառուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ներկայացնելով պատվիրակության՝ Բելառուս կատարած եռօրյա այցի արդյունքները: «Համաշխարհային պատերազմի տարիներին շատ ազգեր են մասնակցել Բելառուսի ազատագրմանը և Բրեստի ամրոցի պաշտպանությանը, սակայն առաջին հուշարձանը Բրեստում, փաստորեն, Բելառուսի իշխանությունների օժանդակությամբ տեղադրված խաչքարը նվիրվում է հայ ժողովրդին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Շարմազանովը:

Շարմազանովն ընդգծեց, որ խաչքարը տեղադրվել է հայ-բելառուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հայկական պատվիրակության անդամ Տաճատ Վարդապետյանի նախաձեռնությամբ և ռուսաստանաբնակ բարերար Անդրանիկ Սուրմալյանի հովանավորությամբ: ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ բացի նրանից, որ Բրեստում տեղադրված խաչքարը նվիրվում է Բելառուսի ազատագրմանը մասնակցած հայերին, այն դառնում է նաև հայ-բելառուսական բարեկամության խորհրդանիշ:

ՀՀ ԱԺ փոխնախագահը նաև հայտնեց, որ բելառուս գործընկերների հետ քննարկումների արդյունքում հաստատել են, որ հայ-բելառուսական քաղաքական հարաբերությունները շատ ջերմ են, սակայն կաղում են առևտրատնտեսական հարաբերությունները, ինչի ուղղությամբ հարկավոր է ջանքեր գործադրել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am