Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Պակիստանում աճում Է մարդատար գնացքի վթարից զոհվածների թիվը

Պակիստանում աճում Է մարդատար գնացքի վթարից զոհվածների թիվը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պակիստանի կենտրոնական մասի Հուջրանվալա քաղաքում (Փենջաբի նահանգ) մարդատար գնացքի խորտակման զոհ Է դարձել առնվազն 19 մարդ, տուժել Է եւս առնվազն 40 հոգի: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս թվերը ներկայացրել Է Geo TV պակիստանյան հեռուստաալիքը:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել Է, երկաթուղային կամրջով գնացքի շարժվելու ընթացքում կառույցի հենասյուները չեն դիմացել բեռնվածությանը եւ փլվել են: Երկու վագոն, որոնցում եղել Է 140-ից մինչեւ 155 ուղեւոր, ընկել Է գետը: Հայտնի Է դարձել, որ գնացքը պակիստանյան բանակի զինծառայողներին ու նրանց ընտանիքների անդամներին Պանո Ակիլ բնակավայրից տեղափոխում Էր Հարիան քաղաք: Ներկայում փրկարարներին հաջողվել Է վագոններից դուրս բերել շուրջ 90 ուղեւորների:

Ըստ նախնական վարկածի, պատահարի պատճառ Է դարձել երկաթուղային կամրջի անբավարար վիճակը, որը կառուցվել Է ավելի քան 50 տարի առաջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լուսանկարը` EPA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am