Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Նաիրիտ»-ի բաժնետոմսերը վերադարձվեցին ՀՀ կառավարությանը

«Նաիրիտ»-ի բաժնետոմսերը վերադարձվեցին ՀՀ կառավարությանը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց «Միջպետական բանկի կողմից «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ» ընկերությանը և «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված վարկերի պահանջի իրավունքները զիջելու մասին» որոշման նախագծին: Դրանով պայմանավորված` Միջպետական բանկը` պահանջի իրավունքի զիջման մասին պայմանագրով «Հայգազարդ» և «Նաիրիտ 2» ՓԲԸ-ներին 100 ԱՄՆ դոլար օտարման գնով պետք է զիջի` «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ» ընկերության և «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի նկատմամբ Միջպետական բանկի ունեցած վարկային պահանջի իրավունքը մնացորդային ողջ անվանական արժեքով, ապահովման միջոցներով հանդերձ: Որոշման նպատակն է գրավից ազատել Միջպետական բանկում գրավադրված «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի և անշարժ գույքի, ինչպես նաև Միջպետական բանկի կողմից «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ» ընկերությանը և «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ին տրամադրված վարկերի պահանջի իրավունքների զիջումը ՀՀ կառավարությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am