Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արթուր Աբրահամը հայտարարել է Շտիգլիցի հետ վերջին անգամ մենամարտի դուրս գալու մասին

Արթուր Աբրահամը հայտարարել է Շտիգլիցի հետ վերջին անգամ մենամարտի 
դուրս գալու մասին

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը խոստանում է, որ հուլիսի 18-ին նախանշված մենամարտը Ռոբերտ Շտիգլիցի հետ վերջինը կլինի:

«Մենք արդեն մրցել ենք երեք անգամ, որից երկուսում հաղթել եմ ես, իսկ մեկում պարտվել եմ վնասվածքի պատճառով: Վստահեցնում եմ, որ այս մենամարտը վերջինը կլինի: Ռոբերտի հարվածները շատ են, բայց ոչ արդյունավետ: Վստահ չեմ, որ կհաղթեմ նոկաուտով, բայց հանդիսականները կհամոզվեն, թե ով է ուժեղագույնը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աբրահամի խոսքերը մեջ է բերում Fightnews կայքը:

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի եւ Ռոբերտ Շտիգլիցի միջեւ արդեն 4-րդ հանդիպումը կայանալու է գերմանական Հալլե քաղաքում: Մենամարտը նախանշված է հուլիսի 18-ին: Բռնցքամարտիկները պայքարելու են WBO չեմպիոնական գոտու համար, որը պատկանում է Արթուր Աբրահամին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am