Արթուր Աբրահամը պատրաստվում է մնալ ռինգում մինչև 37 տարեկանը
14:33, 1 Հուլիս 2015
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: WBO վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը երկարացրել է պայմանագիրը Sauerland պրոմոուտերական ընկերության հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, գերմանական Bild պարբերական գրում է, որ նոր պայմանագիրը ստորագրվել է մինչև 2017 թվականը:
Ըստ նոր պայմանագրի՝ Աբրահամը բռնցքամարտիկի իր կարիան կարող է ավարտել արդեն 37 տարեկանում: «Ես սիրում եմ բոքսը և սիրում եմ դժվարությունները, որոնց միջոցով անցնում եմ»,-ասել է բռնցքամարտիկը:
Արթուր Աբրահամը նախապատրաստվում է չեմպիոնի հավակնորդ, գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտին, որը կկայանա հուլիսի 18-ին Գերմանիայի Հալե քաղաքում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում