Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Բաղրամյան պողոտայում այդպես էլ չեն կարողանում ձևավորել նոր համակարգող խումբ

Բաղրամյան պողոտայում այդպես էլ չեն կարողանում ձևավորել նոր 
համակարգող խումբ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոչ թալանին» նախաձեռնությունը Բաղրամյան պողոտայում քննարկումներ էր սկսել վերջին երկու օրը բողոքի ակցիաների ղեկն իրենց ձեռքը վերցրած մի քանի քաղաքացիների հետ: Քննարկումը, որի օրակարգի մասին ոչ ոք չէր ցանկանում հստակ տեղեկատվություն տրամադրել, ընդհատումներով կայացավ երեք տարբեր հատվածներում: Վերջինից հետո նախաձեռնության անդամները գնացին` նշելով, որ դեռևս ոչինչ հստակեցված չէ: Ակցիայի մասնակից Սուրեն Սահակյանը, ով ևս մասնակցում էր քննարկմանը, ենթադրություն արեց, որ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները կարող են միանալ իրենց որպես քաղաքացիներ: Նա նշեց, որ քննարկումներ են գնում որոշումների կայացման մեխանիզմները հաստատելու ուղղությամբ: «Այսինքն` ոնց անել, որ հավաքված բազմության մեծամասնության կարծիքը ի հայտ գա»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ`ասաց նա:

Բացի այդ` Սուրեն Սահակյանը նշեց, որ խոսք է գնացել նոր համակարգող խումբ ստեղծելու մասին: Իսկ թե ովքեր կլինեն նոր համակարգող խմբում` դեռևս պարզ չէ: Սուրեն Սահակյանի դիտարկմամբ` բոլոր հնարավոր նախաձեռնողներն այս պահին քնած են:

Հարցին ի պատասխան, թե ինչպես են տեսնում ակցիայի հանգուցալուծումն այն դեպքում, երբ երեք պահանջ է ներկայացվում` Սուրեն Սահակյանը նշեց. «Եթե իմ կարծիքն եք հարցնում, ապա ես կասեմ, որ մինչև երեք պահանջները չկատարվեն, այստեղից տեղ չեմ գնա: Բայց հիմնական պահանջները` չեղարկելն ու մեղավորներին պատժելը, ես կարծում եմ, որ եթե երկուսն էլ կատարվի, հանրությունը բավարարված կլինի»:

Մինչ այդ` Բաղրամյան պողոտայից իրազեկման երթ մեկնարկեց ոստիկանների ուղեկցությամբ:

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ին որոշում էկայացրել էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 6,93 դրամով: Հունիսի 19-ին Երևանի կենտրոնում` Ազատության հրապարակում, մեկնարկել է բողոքի ակցիա` հանրահավաք, այնուհետև` նստացույց: Ակցիայի մասնակիցները հունիսի 22-ին շարժվել են դեպի Բաղրամյան պողոտա` չենթարկվելով` հասարակական կարգը չխախտելու ոստիկանության հորդորներին: Ոստիկանությունը ջրցան մեքենաների կիրառմամբ հունիսի 23-ի առավոտյան ցրել է ակցիան: Արդյունքում 237 մարդ բերման են ենթարկվել, 25-ը դիմել են բժիշկների օգնությանը: Հունիսի 23-իերեկոյան կրկին հավաք է անցկացվել Ազատության հրապարակում՝ վերածվելով երթի կրկին դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ էլ մի քանի օր նստացույց է անցկացվել: Ակցիայի մասնակիցները պահանջում էին չեղյալ հայտարարել սակագնի բարձրացման որոշումը: ՀՀ Նախագահի` հունիսի 27-ի հայտարարությունից հետո, ըստ որի` մինչև միջազգային աուդիտի ավարտը կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման բեռը, նախաձեռնության անդամները որոշեցին դադարեցնել նստացույցը Բաղրամյան պոոտայում`տեղափոխվելով Ազատության հրապարակ: Բաղրամյան պողոտայում մնաց մի հատված միայն, որը թելադրվում է քաղաքական տարբեր ուժերի կողմից: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am