Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հունաստանի վարչապետը եւ Եվրահանձնաժողովի ղեկավարը քննարկել են համաձայնության հասնելու վերջին հնարավորությունը

Հունաստանի վարչապետը եւ Եվրահանձնաժողովի ղեկավարը քննարկել են համաձայնության հասնելու վերջին հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը հունիսի 30-ին հեռախոսով քննարկել են վիճելի հարցերի շուրջ համաձայնության հասնելու վերջին հնարավորությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սհինասը:

«Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը զանգահարել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերին, եւ նրանք քննարկել են վերջին պահին համաձայնության հասնելու հնարավորությունը»,-ասել Է նա:

«Դա քննարկելով եվրախմբի նախագահ Երուն Դեյսելբրունի հետ՝ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը շարադրել Է հնարավոր համաձայնության հետեւյալ պարամետրերը. Հունաստանի կառավարությունը համաձայնում Է վարկատուների առաջարկած վերջին պայմաններին եւ կոչ Է անում քաղաքացիներին՝ քվեարկել դրանց օգտին»,-ճշտել Է նա:

Եվրահանձնաժողովը հաստատել Է, որ վարկատուների՝ հունիսի 28-ին հրապարակված առաջարկություններում ոչ մի փոփոխություն չի կատարվել: «Համաձայնությունը դեռ հնարավոր Է այսօր մինչեւ կեսգիշեր»,-ասել Է նա:

Ավելի վաղ հունական «Կատիմերինի» թերթը հաղորդել Է, որ Ալեքսիս Ցիպրասը ներկայում ուսումնասիրում Է Եվրահանձնաժողովի ղեկավարի վերջին առաջարկը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am