Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Էլեկտրաէներգիայի սակագինը կփոխհատուցվի արտաբյուջետային միջոցներով. ՀՀ վարչապետ

Էլեկտրաէներգիայի սակագինը կփոխհատուցվի արտաբյուջետային 
միջոցներով. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը էլեկտրաէներգիայի բարձրացված սակագնի սուբսիդավորումը կատարելու է ոչ բյուջետային միջոցներով: Այս մասին  լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա ընդգծեց, որ բյուջեից գումարներ չեն ծախսվելու այդ փոխահատուցման համար, սակայն չբացահայտեց ֆինանսավորման աղբյուրը: «Գումարները փոխհատուցվելու են ոչ բյուջեի հաշվին: Իսկ թե ինչ միջոցներով, կհայտարարենք ապագայում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց ՀՀ վարչապետը:

Այն հարցին, թե «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում նախորդ տարիներին աուդիտի արդյունքում հայտնաբերված խախտումները ինչո՞ւ չեն վերացվել և ինչո՞ւ չկան պատժվողներ` վարչապետն ասաց, որ հարցը պետք է ուղղել ընկերությանը: «Դրան պետք է հետամուտ լիներ սեփականատերը»,- ասաց նա:

Անդրադառնալով ՀԷՑ-ի ազգայնացման հարցին ի պատասխան` ՀՀ վարչապետն ասաց, որ Կառավարությունում դեռևս չկան քննարկումներ այդ հարցի շուրջ: «Սպասե՛նք, ՀԷՑ-ում ստուգումների արդյունքում կունենանք արդյունքներ, և դրանց մասին կտեղեկացնենք»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: Նա հայտնեց, որ մինչև հուլիսի 10-ը պայմանավածություն ձեռք կբերվի աուդիտի անցկացման մասին, և հաջորդ ամիս կսկսվի աուդիտը:

ՀՀ վարչապետն անդրադարձավ նաև Բաղրամյան պողոտայում և Ազատության հրապարակում ակցկացվող նստացույցերին` ասելով, որ իր կարծիքով` ՀՀ նախագահը մանրամասն ներկայացրել է ակտիվիստներին պետության քայլերի մասին, և ցուցարարները պետք է  լինեն բավարարված: «Լուծումը շատ ճիշտ էր, և ընկերության ու հանձնաժողովի նկատմամբ անվստահությունը ապագայում կփորձենք ճշտել: Խորհրդատվական ընկերությունների և աուդիտորների աշխատանքից հետո կտեղեկացնենք արդյունքների մասին և հետամուտ կլինենք, որ դրանք իրականացվեն»,- ասաց վարչապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am