Հասարակական

Ծննդատանը ամուսնու կողմից հրազենային վնասվածք ստացած կինն արյունահոսում է. մանրամասներ

1 րոպեի ընթերցում

Ծննդատանը ամուսնու կողմից հրազենային վնասվածք ստացած կինն արյունահոսում է. մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բժիշկները պայքարում են ամուսնու կողմից հրազենային վնասվածք ստացած կնոջ կյանքը փրկելու համար: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից, կնոջ վիճակը ծանր է, հրազենային վնասվածքը վզի շրջանում է, արյունահոսում է: Իրականացվում է հետազոտություն:

ՀՀ ոստիկանությունը հունիսի 30-ին` ժամը 10:15-ին, ահազանգ է ստացել, որ Երևանի Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնում ծննդաբերած կանանցից մեկի ամուսինը կրակել է իր կնոջ վրա, այնուհետև` ինքնասպան եղել: Վիրավորը 27-ամյա Միլենա Ասատրյանն է, իսկ ամուսինը՝ 33-ամյա Հայկ Վարդանյանը:Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը, որը տեղում պարզում է պատահարի հանգամանքները:ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ևս ժամանել է դեպքի վայր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում