Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Երևանում կայացել է «Ավտո մոտո շոու- դրիֆտինգ Երևան» մրցաշարը

Երևանում կայացել է «Ավտո մոտո շոու- դրիֆտինգ Երևան»  մրցաշարը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը և STR ակումբը «Երևանյան ամառ 2015» ծրագրի շրջանակներում հունիսի 28-ին ժամը 13:00–ից Լենինգրադյան «Հրազդան» մարզադաշտին հարակից հրապարակում կազմակերպել էր «Ավտո մոտո շոու- դրիֆտինգ Երևան»  մրցաշարը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մրցութային մասում ներկայացվել են տարբեր տեսակների ու ոճերի մեքենաներ` թյունինգապատ, սպորտային մեքենաներ, ինչպես նաև մոտոցիկլներ։

Կեսօրին՝ 13:00-ին, նախ ասպարեզ են դուրս եկել արագընթաց ձևավոր վարում  մրցության մասնակիցները`  մինչև 2 լ շարժիչի ծավալ ունեցող մեքենաներով: Այնուհետ մրցասպարեզը տրամադրվել է   2 լիտրից բարձր շարժիչի ծավալ ունեցող սիրողական դասի մեքենաներին, որից հետո նաև Հայաստանի ավտոմոբիլային  ֆեդերացիայի արհեստավարժ թվով 10 ավտոմարզիկներին:

Ժամը 17:00-ին մեկնարկել է դրիֆթինգի առաջնությունը, որին մասնակցել են նաև Վրաստանից ժամանած մարզիկներ: Հատուկ այս մրցումը դատելու համար Լիբանանից Երևանի է ժամանել ավտոսպորտի հայազգի մարզիկ, ներկայում նման մրցաշարերի  դատավոր Գարո Հարությունյանը, ով նաև հանդես է եկել ցուցադրական ելույթով և  իր փորձը կիսել մրցաշարի մասնակիցների հետ:  Կայացել են նաև  ցուցադրական այլ ելույթներ: Հաղթողները պարգևատրվել են հովանավորների կողմից սահմանված նվերներով և գավաթներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am