Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Մերկելը պատրաստ Է Ցիպրասի հետ բանակցություններ վարել Հունաստանի խնդրի շուրջ

Մերկելը պատրաստ Է Ցիպրասի հետ բանակցություններ վարել Հունաստանի 
խնդրի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատրաստ Է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ բանակցություններ վարել պետական պարտքի խնդրի շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Բեռլինում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ԳՖՀ-ի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:

Նա նշել Է, որ դաշնային հանրապետության կառավարության ղեկավարը վերջին օրերի ընթացքում շփումներ Է ունեցել նախարարների կաբինետի ներկայացուցիչների, պատգամավորների, ինչպես նաեւ մյուս պետությունների կառավարությունների անդամների հետ:

Եվ նա, բնականաբար, ինչպես նախկինում, պատրաստ Է բանակցություններ վարել Ցիպրասի հետ, եթե նա դա ցանկանա»,-հայտարարել Է նա:

Շտեֆեն Զայբերտը նաեւ ընդգծել Է, որ Գերմանիան հարգանքով Է կվերաբերվի վարկատուների առաջարկությունների շուրջ Հունաստանում անցկացվելիք հանրաքվեի արդյունքներին:

«Դա Հունաստանի կառավարության օրինական որոշումն Է, - ասել Է նա: - Բնականաբար, մենք կհարգենք կամարտահայտման արդյունքը»:

Իր հերթին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը հայտարարել Է, որ Հունաստանն ստիպված կլինի դուրս գալ եվրոգոտուց, եթե նրա ժողովուրդը հանրաքվեում մերժի միջազգային վարկատուների առաջարկությունները: «Եթե հույները դեմ քվեարկեն, ապա ես չեմ պատկերացնում, որ դա համատեղելի կլինի եվրոգոտում նրանց հետագա գտնվելու հետ, որովհետեւ, ինչպես ես եմ կարծում, լուրջ խնդիր կառաջանա,-ասել Է բրիտանական կառավարության ղեկավարը:-Սակայն հույն ժողովուրդն Է որոշում ընդունողը»:

 

Նրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ամփոփելով Ելիսեյան պալատում հունական դոսյեի շուրջը կայացած խորհրդակցության արդյունքները, նույնպես նշել Է, որ Հունաստանում հուլիսի 5-ին նշանակված հանրաքվեի արդյունքներից մեծապես կախված կլինի այդ երկրի անդամակցությունը եվրոյի գոտուն:       

«Ֆրանսիան ցանկանում Է, որ Հունաստանը մնա եվրոգոտում»,- հավաստիացրել Է նա: Բացի այդ, նրա կարծիքով՝ Հունաստանի եւ միջազգային վարկատուների «եռյակի» միջեւ համաձայնության կնքման համար հնարավորություն դեռ գոյություն ունի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am