Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Քեմալական կուսակցության ներկայացուցիչը պատիժ է պահանջում «հայերի որս» սկսելու հայտարարություն արած ազգայնականի համար

Քեմալական կուսակցության ներկայացուցիչը պատիժ է պահանջում «հայերի 
որս» սկսելու հայտարարություն արած ազգայնականի համար

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարսում քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության ղեկավար Օզֆեր Քոչաքն արձագանքել է տեղի ազգայնականների ռասիստական և ծայրահեղական հայտարարությանը՝ կապված հայերի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Քոչաքը հայտնել է, որ հայ երաժիշտ Տիգրան Համասյանի՝ Անիում ունեցած համերգից հետո թուրք ծայրահեղականների «Իդեալիստների օջախներ» կազմակերպության Կարսի մասնաճյուղի ղեկավար Թոլգա Ադըգյուզելի հայտարարությունը քրեորեն պատժելի է: Քեմալական կուսակցության ներկայացուցիչը նշել է, որ թուրք ազգայնականը խախտել է Թուրքիայի քրեական օրենսքգրքի 216-րդ հոդվածը: Հոդվածը պատիժ է սահմանում ժողովրդի մի հատվածին սոցիալական, դասակարգային, կրոնական, ռասայական կամ սեռական տարբերության հիման վրա հրապարակայնորեն նվաստացնելու համար և ենթադրում է պատիժ 6 ամսից մինչև 1 տարի ազատազրկման ձևով:

Քոչաքը թուրք դատախազներին կոչ է արել լուռ չմնալ և իրավական դաշտ տանել հարցը՝ ընդգծելով, որ հակառակ դեպքում կստացվի, որ իրավապահներն իրենց անգործությամբ աջակցում են ատելություն սերմանող հայտարարություն անողներին:

Թուրքիայի ազգայնական «Իդեալիստների օջախներ» կազմակերպության Կարսի մասնաճյուղի ղեկավար Թոլգա Ադըգյուզելը սադրիչ հայտարարություն է արել՝ կապված պատմական հայկական մայրաքաղաք Անիի ավերակներում հայ ջազ-երաժիշտ Տիգրան Համասյանի համերգի հետ: Ադըգյուզելը մեղադրել է բոլոր նրանց, ովքեր Թուրքիայի ներսում աջակցել են և նպաստել հայ երաժշտի համերգի կայացմանը: Նա սպառնացել է՝ ասելով, որ այսուհետ «բոլորն իրենց տեղը կիմանան»: Անդրադառնալով հայերին՝ թուրք ազգայնականն ընդգծել է. «Նման գործողություններով նրանք ի՞նչ նպատակ են հետապնդում: Ովքե՞ր են սրանց աջակցում ներսից: Ո՞ր լրատվականների ծախված ներկայացուցիչներն են նրանց հետ համագործակցում: Ներսից և դրսից ծախված դավաճան ուղեղների կողմից ուզում են մեր համբերությո՞ւնը ստուգել: Թե՞ մենք էլ Կարսի փողոցներում հայերի որսի դուրս գանք»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am