Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Էլինա Դանիելյանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը Եվրոպայի անհատական առաջնությունում

Էլինա Դանիելյանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը Եվրոպայի անհատական 
առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: Վերջին տուրում Դանիելյանը պարտվեց Ժուկովային և երրորդ հորիզոնականից նահանջեց 4-րդ: 11 հնարավորից հավաքելով 7,5 միավոր` Դանիելյանը կիսեց 4-9-րդ հորիզոնակաները: Լիլիթ Մկրտչյանը զբաղեցրեց 17-րդ հորիզոնականը և ունի 7 միավոր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան, միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գեւորգյանը, Սուսաննա Գաբոյանը եւ Սիրանույշ Ղուկասյանը մասնակցում էին մայիսի 19-30-ը Վրաստանի Չաքվի քաղաքում անցկացվող Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am