Ռուսաստանը արգելել է Լատվիայից և Էստոնիայից ձկնամթերքի ներկրումը
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը արգելել է Լատվիայից և Էստոնիայից ձկնամթերքի ներկրումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, «Ռոսսելխոզնադզոր»-ը երկու երկրների անասնապահական ծառայություններին տեղեկացրել է հայտնաբերված համակարգային խախտումների վերաբերյալ:
Էստոնական և լատվիական թարմ և սառեցված ձկնամթերքը մտնում է Ռուսասատանի պարենային էմբարգոյի շրջանակ, և դրա ներկրման արգելքը սահմանված է մինչև 2015թ. օգոստոսը: Սակայն ձկնային պահածոները ներառված չէին այդ ցուցակում:
Առավել վաղ ՏԱՍՍ-ը տարածել էր «Ռոսսելխոզնադզոր»-ի հայտարարությունը՝ մայիսի 18-ին Լատվիայի և Էստոնիայի ձկնային ընկերություններում հայտնաբերված խախտումների, և մարդու կյանքի և առողջությանը սպառնացող տարրերի հայտնաբերման վերաբերյալ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում