Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սասունի հայերի միության նախագահը Մշո Սուրբ Կարապետը վերանորոգման հարցով դիմել է իշխանություններին

Սասունի հայերի միության նախագահը Մշո Սուրբ Կարապետը վերանորոգման 
հարցով դիմել է  իշխանություններին

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մշո Սուրբ Կարապետ հայկական վանքը և հարակից տներն ազատելու և դրանք վերանորոգելու նպատակով Սասունի հայերի սոցիալական փոխօգնության և համերաշխության մշակութային միությունը նոր նախաձեռնություն է սկսել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Haberler.com-ը, միության ղեկավար Ազիզ Դաղջըն հատուկ դիմումներ է ներկայացրել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության, ինչպես նաև ներքին գործերի նախարարություններ` պահանջելով մաքրել հայկական վանքի տարածքը խորդանոցներից, ախոռներից և այնտեղ կառուցված տներից:

Դաղջըն նշել է, որ հայկական համայնքին պատկանող եկեղեցում և պաշտամունքի վայրում տների գտնվելու և մարդկանց բնակվելու փաստը պղծում է այդ վայրերը: Սասունի հայերի միության նախագահն ընդգծել է, որ Թուրքիան խախտում է իր կողմից ստորագրած Լոզանի պայմանագրի այն կետերը, որոնցով թուրքական պետությունը պարտավորվում է ազգային փոքրամասնություններին պատկանող եկեղեցիները, գերեզմանները և այլ կրոնական կառույցներն առնել պահպանության տակ: Այդուհանդերձ, թուրք պաշտոնյաները խախտում են այդ դրույթը և թույլատրել են բնակվել այդ տարածքում, ինչպես նաև հայկական վանքը օգտագործել որպես խորդանոց: Դաղջըն հայտնել է, որ ներկայում սպասում է պատասխանների թուրքական նախարարություններից, ինչից հետո նախատեսում է  անմիջապես սկսել Մշո Սուրբ Կարապետ հայկական վանքի վերանորոգումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am