Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Ջերմուկ գրուպ» ընկերությունը նախատեսում է ավելացնել արտահանման ծավալները

«Ջերմուկ գրուպ» ընկերությունը նախատեսում է ավելացնել արտահանման 
ծավալները

ՋԵՐՄՈՒԿ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ջերմուկ գրուպ» ընկերության արտադրանքը մեծ պահանջարկ ունի արտերկրում: Ընկերությունը սկսել է նոր գործարանի շինարարական աշխատանքները՝ արտաքին շուկաներում պահանջարկը բավարարելու համար: Այս մասին Ջերմուկում լրագրողների հետ զրույցում հայտնեց «Ջերմուկ գրուպ» ընկերության գործադիր տնօրեն Արշավիր Մանասարյանը: «Մեր ներկայիս գործարանն ի վիճակի չէ այդ ամբողջ պահանջարկը բավարարել: Մենք պետք է որոշեինք՝ կամ ընդլայնել ներկայիս գործարանը, կամ՝ կառուցել նորը: Հաշվի առնելով տեխնոլոգիաների արագ զարգացումը՝ մենք որոշեդցինք զրոյից սկսել նոր գործարանի կառուցումը»,- «Արմենպրես»-ի հաղորդամբ՝ նշեց Մանասարյանը:

Նրա խոսքով՝ գործարանն իր տեխնոլոգիական հագեցվածությամբ լինելու է միակը տարածաշրջանում: «Շինարարական աշխատանքները նախատեսում ենք ավարտին հասցնել 2015թ. վերջին: Արդյունքում՝ առնվազն կրկնապատկվելու է հոսքագծերի արտադրողականությունը: Նոր հոսքագծերը լինելու են ամբողջությամբ ավտոմատացված, և մենք ձգտելու ենք արտադրական գործընթացում մարդկային գործոնը հասցնել նվազագույնի: Ստեղծվելու են նոր աշխատատեղեր, և մեզ պետք են գալու մասնագիտական բարձր հմտություններ ունեցող անձինք»,- ասաց Մանասարյանը:

Անդրադառնալով արտահանման ծավալներին՝ Մանասարյանը նշեց, որ ընկերութոյւնն ամեն տարի ավելացնում է արտահանման ծավալները: Նա տեղեկացրեց, որ «Ջերմուկ գրուպ» ընկերության արտադրանքն արտահանվում է ավելի քան 30 երկիր՝ հավելելով, որ առաջիկա երկու տարիների ընթացքում փորձելու են ևս 10-15 երկիով ավելացնել արտահանումը:

Մայիսի 29-ին աշխատանքային այցով Վայոց Ձորի մարզում  գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Ջերմուկ գրուպ» ընկերության նոր գործարանի շինհրապարակ, ծանոթացել շինարարական աշխաատանքներին և ընկերության զարգացման ծրագրերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am