Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արքայազն Ուիլյամը ուզում է որդուն տեսնել «Աստոն Վիլլա» ֆուտբոլային ակումբի երկրպագու

Արքայազն Ուիլյամը ուզում է որդուն տեսնել «Աստոն Վիլլա» ֆուտբոլային ակումբի 
երկրպագու

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեմբրիջի դուքս արքայազն Ուիլյամը, ով «Աստոն Վիլլա» ֆուտբոլային ակումբի երկրպագուն է, հուսով է, որ իր որդին` արքայազն Ջորջը, կհետևի իր օրինակին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով The Telegraph-ը, այս մասին նա նշել է Match of the Day ծրագրի հաղորդավարի հետ հարցազրույցում` խոստովանելով, որ հիանալի կլինի, եթե ապագայում Ջորջի հետ ֆուտբոլային հանդիպումների ներկա գտնվեն: Արքայազն Ուիլյամը նշել է, որ ցանկանում է որդուն ֆուտբոլի տանել, սակայն այդ հարցը պետք է քննարկի կնոջ` Քեյթ Միդլթոնի հետ: Նրա խոսքով՝ դեռ վաղ է երեխային տանել ֆուտբոլի, քանի որ նա ընդամենը 22 ամսական է:

Արքայադուստր Շարլոտայի ծնվելուց հետո սա արքայազն Ուիլյամի առաջին հարցազրույցն է: Այն հարցին, թե արդյոք նա կաջակցի՞ իր երեխաներին դառնալ «Աստոն Վիլլա»-ի երկրպագու, նա նշել է, որ պետք է թույլ տալ երեխաներին ինքնուրույն որոշել:

«Իհարկե, Ջորջը կարող է երկրպագել այն թիմին, որին ցանկանում է, սակայն, եթե երկրպագի «Վիլլա»-ին, դա հիանալի կլինի»,- նշել է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am