Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ՀՀ պաշտպանության նախարարը մեր օերի հաղթանակները համարում է 1918-ի հերոսամարտերի շարունակությունը

ՀՀ պաշտպանության նախարարը մեր օերի հաղթանակները համարում է 1918-ի 
հերոսամարտերի շարունակությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայ ժողովրդի տարած հաղթանակների շարունակությունն է համարում սահմանին կանգնած հայ զինվորների սխրանքներն ու հերոսությունները: Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ հայ ժողովրդի հաղթանակները շարունակական են: «Արցախյան ազատամարտից հետո էլ մեր հաղթանակը կարելի է համարել սահմանին կանգնած հայ զինվորի հերոսությունը: Մեզ համար հաղթանակ է և հպարտություն, որ հայ զինվորը սահմանին խրոխտ կանգնած հսկում է հայ ժողովրդի խաղաղ արարումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ շեշտեց նախարարը:

Նա ընդգծեց, որ հայ ժողովուրդը միշտ էլ ունեցել է հերոսական հաղթանակներ: Սեյրան Օհանյանի խոսքով՝ 1918թ. մայիսի Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերից հետո հայ ժողոուրդն ունեցել է Շուշիի ազատագրում և Արցախյան ազատամարտում տարած փայլուն հաղթանակ:

Սարդարապատում մեկնարկել է Հանրապետության տոնի՝ Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման և Սարդարապատի ճակատամարտում հաղթանակի 97-ամյակի տոնակատարությունը:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am