Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Չինաստանում ռոբոտ-խոհարարն ապուր Է պատրաստել եւ հյուրասիրել ցուցահանդեսի այցելուներին

Չինաստանում ռոբոտ-խոհարարն ապուր Է պատրաստել եւ հյուրասիրել 
ցուցահանդեսի այցելուներին

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Շանհայ քաղաքում Consumer Electronics Show ցուցահանդեսի այցելուները կարողացել են համտեսել ռոբոտի պատրաստած ապուրը: Մշակող ընկերություններից մեկը հանրությանն Է ներկայացրել ավտոմատացված խոհանոց, որը բաղկացած Է երկու ռոբոտացված ձեռքերից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Sputnik-ին:

Սարքը կարող Է հիշողության մեջ դրված բաղադրատոմսերով պատրաստել 2 հազարից ավելի ճաշատեսակներ: Ավտոմատ «շեֆ խոհարարը» մարդու գործողությունները վերարտադրում Է 129 տվիչների, 24 հոդերի եւ 20 շարժիչների օգնությամբ: Դրա ստեղծողների խոսքով, աշխատելու համար ավտոմատ-խոհանոցին պահանջվում Է ճշգրիտ կարգաբերում, որպեսզի ռոբոտացված ձեռքերը կարողանան օգտագործել կերակուր պատրաստելու համար անհրաժեշտ սարքավորումը:

Մշակող ընկերությունը պլանավորում Է սարքի նախատիպը վաճառքի հանել 2017 թվականին: Սպասվում Է, որ գնորդների համար նախատեսված ռոբոտ-խոհարարի տարբերակը կլինի ավելի փոքր չափերի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am