Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրքական Անթալիա մեկնող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է

Թուրքական Անթալիա մեկնող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում եւ Ուկրաինայում ճգնաժամի հետեւանքով այդ երկրներից զբոսաշրջիկների հոսքը Թուրքիա 40 տոկոսով կրճատվել է:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է իսրայելական Walla կայքը` նշելով, որ այժմ թուրքական հանգստյան գոտիներում դարձյալ հույսը դնում են իսրայելցիների վրա, որոնք դադարել են մեկնել այնտեղ 2010 թվականին «Մարմարա» նավի հետ կապված հակամարտությունից հետո:

Նշվում է, որ Թուրքիայի զբոսաշրջային արդյունաբերությունը արտասահմանից զբոսաշրջիկներ ներգրավելու համար կտրուկ նվազեցրել է գները: Հինգաստղանի հյուրանոցում «Ամեն ինչ ներառված է» ծրագրով հանգիստը Անթալիայում այսօր կարելի է վայելել վճարելով օրական 19 ԱՄՆ դոլար:

Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերությունների վատանալուց հետո այդ երկրից զբոսաշրջիկների հոսքը տարեկան 650 հազարից կրճատվել է մինչեւ 100 հազարի, ընդ որում դրանք էլ Իսրայելում բնակվող արաբներ են:

Walla-ի տվյալներով` 2014 թվականին Թուրքիա ժամանող յուրաքանչյուր երրորդ զբոսաշրջիկը Ռուսաստանից, 10 տոկոսն էլ Ուկրաինայից է եղել:

«Այդ երկրներից տարեկան 2 մլն զբոսաշրջիկ էր այցելում Թուրքիա: Անթալիան զբոսաշրջությունից ստանում էր երկրի ամբողջ եկամուտի 34 տոկոսը: Սակայն 2015 թվականի առաջին 4 ամսվա տվյալներերով` Ռուսաստանից եւ Ուկրաինայից Թուրքիայում հանսգստացողների թիվն արդեն 40 տոկոսով կրճատվել է, գրեթե 50 տոկոսվ կրճատվել են պատվերները նաեւ ամառվա ամիսների համար», -հայտնում է կայքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am