Վատիկանում միասեռ ամուսնությունների օրինականացումը որակել են մարդկության պարտություն
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իռլանդիայում անցկացված հանրաքվեի արդյունքները, որի ընթացքում երկրի քվեարկած բնակիչների մեծամասնությունը պաշտպանել Է միասեռ ամուսնությունների օրինականացումը, ոչ միայն «քրիստոնեության սկզբունքների պարտությունն Է, այլեւ մարդկության պարտությունը»: Այս կարծիքը հայտնել Է Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Financial Times-ին:
«Ես խորապես վշտացած եմ հանրաքվեի այդ արդյունքից: Եկեղեցին պետք Է առավելագույն ջանքեր գործադրի իր ուսմունքը տարածելու համար»,- ընդգծել Է հոգեւորականը:
Հրատարակությունը նշում Է, որ Հռոմի Ֆրանսցիսկոս պապն ինքը միշտ Էլ դեմ Էր արտահայտվում միասեռ ամուսնություններին: Սակայն երկու տարի առաջ քահանայապետը հայտարարեց, որ հասակարությունը պետք Է ավելի կարեկցող լինի ոչ ավանդական կողմնորոշման մարդկանց նկատմամբ: «Ով եմ ես, որ դատեմ»,- նշել Է նա:
Լուսանկարը` Global Look
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում