Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանը շահագրգիռ է խորացնելու Չեխիայի հետ համագործակցությունը. ՀՀ վարչապետ

Հայաստանը շահագրգիռ է խորացնելու Չեխիայի հետ համագործակցությունը. ՀՀ 
վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը շնորհավորել է պարոն Միկիսկային նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ նոր թափ կհաղորդի երկու երկրների միջև քաղաքական և տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ մեր երկիրը շահագրգիռ է խորացնելու համագործակցությունը Չեխիայի հետ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և հումանիտար: Կառավարության ղեկավարի խոսքով՝ երկու երկրների միջև առկա է առևտրատնտեսական համագործակցության խորացման մեծ ներուժ, ինչի իրացման գործում վարչապետը կարևորել է հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը, բիզնես ֆորումների անցկացումն ու գործարար կապերի սերտացումը: Միաժամանակ, կառավարության ղեկավարը բարձր է գնահատել Չեխիայի դերը Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման գործում և շնորհակալություն հայտնել չեխական կողմին՝ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում մեր երկրին ցուցաբերած օժանդակության համար:

Դեսպան Միկիսկայի խոսքով՝ Չեխիան մեծապես կարևորում է Հայաստանի հետ միջպետական հարաբերությունների զարգացումը և առևտրատնտեսական կապերի խորացումը: Պարոն Միկիսկան վստահություն է հայտնել, որ կան մեծ հնարավորություններ երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալներն ավելացնելու և ներդրումներ ներգրավելու համար: Դեսպանը պատրաստակամություն է հայտնել ներդնել անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ հայ-չեխական համատեղ նոր ծրագրեր կյանքի կոչելու համար: Խոսելով ՀՀ-ԵՄ հարաբերություններին մասին՝ Պետր Միկիսկան վստահություն է հայտնել, որ Ռիգայում տեղի ունեցած գագաթնաժողովի արդյունքներով փոխշահավետ համագործակցությունը կթևակոխի նոր փուլ և կարձանագրվեն ձեռքբերումներ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև հայ-չեխական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am