Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Բակո Սահակյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ

Բակո Սահակյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ մայիսի 25-ին անց է կացվել Անվտանգության խորհրդի նիստ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նիստի օրակարգում ընդգրկված են եղել 2015թ. հացահատիկային մշակաբույսերի անվտանգ բերքահավաքը եւ հրդեհավտանգ ժամանակահատվածում առաջացող հրդեհների դեմ պայքարը արդյունավետ կազմակերպելու նպատակով իրականացվող միջոցառումների ընթացքին վերաբերող հարցեր:

Ելույթներով եւ զեկույցով հանդես են եկել ԼՂՀ գյուղատնտեսության նախարարը, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը, գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրենը, շրջվարչակազմերի ղեկավարները:

Երկրի ղեկավարը կառավարությանը հանձնարարել է բերքահավաքի անկորուստ կազմակերպման համար մինչեւ հունիսի 1-ը ստեղծել օպերատիվ շտաբ` ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի գլխավորությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am