Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իրանը չի զիջի ռազմական օբյեկտներում տեսչական ստուգումներ անցկացնելու ԱՄՆ-ի պահանջներին. Զարիֆ

Իրանը չի զիջի ռազմական օբյեկտներում տեսչական ստուգումներ անցկացնելու ԱՄՆ-ի պահանջներին. Զարիֆ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը չի ենթարկվի  Արեւմուտքի երկրների ճնշմանը եւ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում զիջումների չի գնա չափից ավելի խիստ պահանջներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 22-ին Թեհրանում հայտարարել Է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ  Զարիֆը:

«Իրանը միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում չի ենթարկվի Արեւմուտքի ճնշմանը,-ասել Է Իրանի ԱԳ նախարարը:-Իրանցի բանակցորդների թիմը պարտավոր Է ամբողջովին պահպանել պետության շահերի այն շրջանակները, որոնցից նա չի կարող ընկրկել»:  

Ինչ վերաբերում Է ԱՄՆ-ի այն պահանջներին, որ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ ապագա համապարփակ համաձայնագրում ներառվեն հատուկ ստուգումները միջուկային բնագավառին չվերաբերող Ֆորդո ձեռնարկությունում եւ ռազմական օբյեկտներում, Զարիֆը վերստին ընդգծել Է, որ «Իրանի պատվիրակությունն արդեն քանիցս հայտարարել Է, որ Իսլամական Հանրապետությունը ոչ մի դեպքում չի զիջի արեւմտյան կողմի այդ չափից ավելի խիստ պահանջներին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am