Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Արեւելյան գործընկերությանը» Ադրբեջանի եւ Բելառուսի մասնակցությունը սահմանափակում Է ծրագիրը. Շուլց

«Արեւելյան գործընկերությանը» Ադրբեջանի եւ Բելառուսի մասնակցությունը սահմանափակում Է ծրագիրը. Շուլց

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունում միասնական կարծիք չկա «Արեւելյան գործընկերության» ծրագրի հետագա զարգացման կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 22-ին Ռիգայում հայտարարել Է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը:

«Ռուսաստանի նկատմամբ մենք միասնական ուղեգիծ ունենք, բայց միասնական մոտեցում չունենք «Արեւելյան գործընկերության» նկատմամբ»,-ասել Է նա:

Քաղաքական գործիչը նշել Է, որ «Արեւելյան գործընկերությանը»  Ադրբեջանի եւ Բելառուսի մասնակցությունը սահմանափակում Է ծրագիրը, քանի որ այդ երկրների ներքին կառուցվածքը հակասում Է եվրոպական արժեքներին:

«Այդ իմաստով այդ գագաթնաժողովը միայն միջանկյալ քայլ Էր, բայց ոչ ավելին: Կարծում եմ՝ այն, որ դա կայացավ, լավ Է: Բայց «Արեւելյան գործընկերությունը» Ադրբեջանի եւ Բելառուսի նման երկրների հետ, որոնք ներքին կառուցվածքը անհամատեղելի Է ԵՄ-ի եւ մեր հիմնարար արժեքների հետ, նույնպես վատթարացնում Է գագաթնաժողովը»,-հավելել Է Շուլցը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am