«Արեւելյան գործընկերությանը» Ադրբեջանի եւ Բելառուսի մասնակցությունը սահմանափակում Է ծրագիրը. Շուլց
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունում միասնական կարծիք չկա «Արեւելյան գործընկերության» ծրագրի հետագա զարգացման կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 22-ին Ռիգայում հայտարարել Է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը:
«Ռուսաստանի նկատմամբ մենք միասնական ուղեգիծ ունենք, բայց միասնական մոտեցում չունենք «Արեւելյան գործընկերության» նկատմամբ»,-ասել Է նա:
Քաղաքական գործիչը նշել Է, որ «Արեւելյան գործընկերությանը» Ադրբեջանի եւ Բելառուսի մասնակցությունը սահմանափակում Է ծրագիրը, քանի որ այդ երկրների ներքին կառուցվածքը հակասում Է եվրոպական արժեքներին:
«Այդ իմաստով այդ գագաթնաժողովը միայն միջանկյալ քայլ Էր, բայց ոչ ավելին: Կարծում եմ՝ այն, որ դա կայացավ, լավ Է: Բայց «Արեւելյան գործընկերությունը» Ադրբեջանի եւ Բելառուսի նման երկրների հետ, որոնք ներքին կառուցվածքը անհամատեղելի Է ԵՄ-ի եւ մեր հիմնարար արժեքների հետ, նույնպես վատթարացնում Է գագաթնաժողովը»,-հավելել Է Շուլցը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում