Կաննում Քննդադատության շաբաթի Մեծ մրցանակն ստացել Է արգենտինացի Միտրեի «Պաուլինա» ֆիլմը
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինացի ռեժիսոր Սանտյագո Միտրեն «Պաուլինա» կինոֆիլմի համար արժանացել Է Կաննի Քննադատության շաբաթի Մեծ մրցանակին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս որոշումը հրապարակել Է հեղինակավոր մրցույթի ժյուրին, մրցույթ, որը Ֆրանսիայի Լազուր ափին անցկացվում Է Կաննի կինոփառատոնի հետ միաժամանակ:
Միտրեի ֆիլմը (Արգենտինայի, Բրազիլիայի եւ Ֆրանսիայի համատեղ արտադրություն) դարձել Է արգենտինացի հայտնի ռեժիսոր Դանիել Տինայրեի համանուն կինոնկարի, որն Էկրաններ Է բարձրացել 1960 թվականին, ռիմեյքը: Կինոժապավենը նվիրված Է Բուենոս Այրեսի 28-ամյա բնակչուհու պատմությանը: Որոշելով արմատապես փոխել իր կյանքը՝ նա մայրաքաղաքում թողնում Է փաստաբանի կարիերան եւ, ղեկավարվելով սոցիալական արդարության համար պայքարի գաղափարներով, մեկնում Է ուսուցիչ աշխատելու երկրի ամենադեպրեսիվ տարածաշրջաններից մեկում:
Քննադատության շաբաթ մրցույթն ստեղծվել Է 1962 թվականին Ֆրանսիացի կինոքննադատների արհմիության կողմից՝ երիտասարդ ռեժիսորների թվում նոր տաղանդներ գտնելու նպատակով: Այն ավանդաբար տեղի Է ունենում Կաննի փառատոնի աշխատանքի օրերին, սակայն փառատոնի բաղկացուցիչ մասը չԷ եւ անկախ բնույթ Է կրում:
Ըստ ավանդույթի, Քննադատության շաբաթի հիմնական մրցութային ծրագիր են մտնում յոթ ֆիլմեր, որոնք ցուցադրվում են մեկ շաբաթվա ընթացքում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում