Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ուկրաինական ճգնաժամը կլուծվի միմյանց խնդիրները հարգելու ճանապարհով

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ուկրաինական ճգնաժամը կլուծվի միմյանց 
խնդիրները հարգելու ճանապարհով

ՌԻԳԱ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ռիգայում անցկացվող Եվրոպայի ժողովրդական կուսակցության գագաթնաժողովում ընդգծել է, որ Ուկրաինայի իրավիճակի լիարժեք կարգավորումն առանցքային նշանակություն ունի թե՛ երկրի հետագայի համար, թե՛ միջազգային առկա լարվածության լիցքաթափման համար: «Արդեն տևական ժամանակ է, որ գործընկեր երկրներից մեկում` Ուկրաինայում, տեղի ունեցող մտահոգիչ զարգացումները լուրջ ճգնաժամ են առաջացրել: Ես հույս ունեմ, որ այստեղ ևս կհաղթանակի հեռուն նայելու և ամեն ինչ ճիշտ գնահատելու գործելաոճը. լուծումները կգտնվեն միմյանց խնդիրները հարգելու և միմյանց հասկանալու՝ միակ կայուն ճանապարհով, իսկ գործընթացների ամեն փուլում հանուն համապարփակ կարգավորման համատեղ աշխատանքը կգերակայի միակողմանի փնովումներով հրապարակային հայտարարությունների տարածման՝ ոչ մի տեղ չտանող գայթակղությանը»,- ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ասել է Սերժ Սարգսյանը: 

ՀՀ առաջնորդը ցավով է նշել, որ նման նշաններ է տեսնում նաև ԵԺԿ այսօրվա հռչակագրի մեջ, որի մի շարք կետերի շուրջ չեն կարողացել հասնել կոնսենսուսի: ՀՀ նախագահը կարծքի է հայտնել, որ դրա հիմնական պատճառներից մեկն այն է, որ առաջին անգամ ԵԺԿ գործընկերները լիարժեք չեն ներգրավվել նախագծի մշակման փուլում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am