Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Հայաստանը ցույց տվեց, որ ԵԱՏՄ անդամակցությունը անհամատեղելի չէ Եվրոպական միության ասոցացման հետ. EurActiv France

Հայաստանը ցույց տվեց, որ ԵԱՏՄ անդամակցությունը անհամատեղելի չէ 
Եվրոպական միության ասոցացման հետ. EurActiv France

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովին պաշտոնապես կտրվի վեց երկրների հանդեպ տարբերակված քաղաքականության մեկնարկը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըˋ վկայակոչելով  EurActiv France-ը, Արևելյան գործընկերության վեց երկրներըˋ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Բելառուս,Մոլդովա  և Ուկրաինա, Եվրոպական միության կողմից այլևս չեն դիտարկվում որպես մեկ բլոկի երկրներ:

Այս մասին EurActiv France-ին հայտնել է Ֆրանսիայի նախագահին մոտ կանգնած աղբյուրը: «Դեռևս շատ աշխատանք կա կատարելու այս երկրների հետ, և մենք գտնում ենք, որ պետք է հաշվի առնել այդ երկրների առանձնահատկությունները…Եվրասիական տնտեսական միությանը հետևելը անհամատեղելի չէ Եվրոպական միության ասոցացման համաձայնագրի հետ, ինչպես ցույց է տալիս Հայաստանի օրինակը: Մենք չենք ցանկանում նոր երկաթե վարագույր կախել, մենք չպետք է որդեգրենք առճակատման մոտեցում»,-նշել է աղբյուրը:

Նրա խոսքովˋ նոր հարաբերությունների շրջանակում Հայաստանը Եվրոպական միությանը հատկապես հետաքրքիր է իր էներգետիկ ռեսուրսներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am