Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Այվազովսկու կտավը կդառնա Christie's-ի աճուրդի գլխավոր լոտը

Այվազովսկու կտավը կդառնա Christie's-ի աճուրդի գլխավոր լոտը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովհաննես Այվազովսկու «Ամերիկյան նավը Ջիբրալթարի ժայռի մոտ» կտավը կդառնա Լոնդոնում Christie's-ի «ռուսական» աճուրդի գլխավոր լոտը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է աճուրդային  տան ներկայացուցիչը: Աճուրդը տեղի կունենա հունիսի 1-ին:

«Թանգարանային մակարդակի այս գործը, որը թվագրված Է 1873 թվականով, առաջին անգամ Christie's-ում վաճառվել Է 2007 թվականին՝ սահմանելով նկարչի ստեղծագործությունների գնային ռեկորդ 2,7 միլիոն ֆունտ ստեռլինգի մակարդակում, որը պահպանվել Է հինգ տարի»,- պատմել Է Christie's-ի ներկայացուցիչը:    

Այժմյան աճուրդում նկարի նախնական գնահատումը կազմում Է 2 – 2,5 միլիոն ֆունտ ստեռլինգ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am