Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Թվային հեռուստատեսային հեռարձակումը նախատեսվում է սկսել 2016թ. սկզբից

Թվային հեռուստատեսային հեռարձակումը նախատեսվում է սկսել 2016թ. սկզբից

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անալոգային հեռուստատեսության փոխարինումը թվային հեռարձակմամբ միջազգային ստանդարտ է, որին վաղ թե ուշ պետք է անցնել: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը: «Ողջ բնակչությունը պետք է պատրաստ լինի թվային հեռարձակմանը, միայն սոցիալապես անապահով խավին սարքավորումներով ապահովելու հարցը չի խնդիրը»,- ասաց Գագիկ Բունիաթյանը:

Նա ընդգծեցց, որ ներկայում քննարկումներ են տեղի ունենում թվայնացման վերջնաժամկետը հունիսի 1-ից հաջորդ տարվա հունվարի 1-ը երկրաձգելու ուղղությամբ: «Կարծում ենք, որ ճիշտ չի լինի արագ որոշումներ կայացնելը: Այնքան էլ հրատապ չէ խնդիրը, այս ռեժիմով կշարունակեն գործել հեռուստաընկերությունները, ու աշնանը ավելի հանգամանալից կքննարկենք հարցը: Կա նաև մարզային ալիքների խնդիրը, որոնք այսօր գործում են ու կգործեն, եթե ընդունվի հետաձգման որոշումը: Միգուցե աշնանը, երբ կքննարկվի այդ օրենքը,  առաջարկվեն մեխանիզմներ, թե ինչպես կարող են այդ հեռուստաընկերությունները շարունակել իրենց գործունեությունը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ`նշեց պաշտոնյան:

Դիտարկմանն ի պատասխան, թե կա մտահոգություն, որ բազմակարծության պակասի խնդիր կառաջանա, երբ գործի միայն մեկ մարզային հեռուստաալիք` Գագիկ Բունիաթյանը նշեց. «Յուրաքանչյուր մարզում գործելու է 10 հեռուստաընկերություն, որից 9-ը հանրապետական սփռման է և 1-ը` մարզային: Ինչու է ձեզ թվում, որ միայն հեռուսաընկերությունները պետք է ապահովեն բազմակարծությունը: Մենք այսօր ունենք համացանց, ռադիո, բացի այդ, մեր բոլոր առաջատար հեռուստաընկերություններն անդրադառնում են մարզային խնդիրներին: Այստեղ խոսքը նրա մասին է, որ մի տեղական հեռուստաընկերություն լինի, որը կներկայացնի մարզային խնդիրները»:

Իսկ թե որ փուլում է գտնվում թվայնացման գործընթացը, Գագիկ Բունիաթյանը տեղեկացրեց, որ մայրաքաղաքում թվային հեռարձակումը մի քանի ամիս է, ինչ ապահովված է, որոշ մարզերում էլ այն ապահովված է թեստային ռեժիմում:

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am